ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսկ դուք գիտե՞ք, որ հին ժամանակներում սպիրտային խմիչքներն օգտագործվում էին բացառապես բուժական նպատակներով։
Իսկ հետագայում մարդիկ ալկոհոլի օգնությամբ սկսեցին բուժել ոչ միայն մարմնական վնասվածքներն ու հիվանդությունները, այլև հոգեկան, գրում է belnovosti.by–ը։
Սակայն, ինչպես նշում են գիտնականները, ալկոհոլը կարող են օգտակար լինել
Շամպայն

Շամպայնն ունի ցածր կալորիականություն, և դա լավ է, իսկ ավելի լավ է այն, որ նրա մեջ կան շատ պղպջակներ, որոնք լավացնում են ուղեղի կոգնիտիվ ունակությունները։
Չոր կարմիր և սպիտակ գինի

Չոր կարմիր և սպիտակ գինու գլխավոր առավելությունը շաքարի քիչ պարունակությունն է։ Սակայն այս ըմպելիքը ցուցված է միայն առողջ մարդկանց համար, ովքեր զբաղվում են սպորտով, այդ դեպքում ալկոհոլը կլավացնի քնի որակը և կազատի հոգնածությունից։
Վիսկի

Վիսկիում կան մեծ քանակի հակաօքսիդանտներ, որոնք կօգնեն լավացնել մազերի որակը և անգամ հաղթել ծերությունը։ Սակայն այս ամենը կհավասարվի զրոյի, եթե դուք գերազանցեք 30մլ չափաբաժինը և խառնեք գազավորված ըմպելիքի կամ հյութի հետ։
Կոնյակ

Կոնյակն օգտակար է թոքերի համար, սակայն եթե մարդը չի ուտում ածխաջրային սնունդ, հակառակ դեպքում կոնյակի հատկությունները վերանում են։–0–