ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կազմվել է ամռան ընթացքում YouTube–ում ամենադիտված տեսահոլովակների ցանկը։
Առաջատարը պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի Despacito երգի տեսահոլովակն է, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով YouTube–ի մամուլի ծառայությանը։
Despacito երգի տեսահոլովակը համաշխարհային ռեկորդ է սահմանել, հրապարակումից հետո այն հավաքել է 3,6 մլրդ դիտում։ Հուլիսին երգը դարձել է ամենահայտնին բոլոր սթրիմինգային ծառայություններում։
Загружается новость ... "Лево"
Երկրորդ տեղում Էդ Շիրանի Shape of You երգի տեսահոլովակն է։ Երրորդ հորիզոնականում է Մալուման (Խուան Լուիս Լոնդոնյո Արիաս)` Felices los 4 երգի տեսահոլովակով։
Առաջին տասնյակում ներառվել են նաև երաժիշտներ Ուիլլի Ուիլյամի և Ջեյ Բալվինի Mi Gente–ն, Clean Bandit բրիտանական խմբի Rockabye–ը, Ջեյսոնի, Դերուլոյի և Նիկի Մինաժի Swalla–ն, Շակիրայի Chantaje–ն, Քրիս Ջեդայի Ahora Dice–ն, պուերտոռիկացի ռեփեր Wisin–ի (Խուան Լունա) Escápate Conmigo–ն, DJ Khaled–ի, Ջասթին Բիբերի, Լիլ Ուեյնի և Chance the Rapper–ի I'm the One–ը։
Ցանկը կազմելիս հաշվի է առնվել տեսանյութերի դիտման քանակը մայիսի 29–ից սեպտեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ, հաշվի են առնվել միայն վերջին տարվա ընթացքում թողարկված երաժշտական տեսահոլովակները։–0–