ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական Daily Mail թերթը հայտնել է դիզայներական արևային ակնոցների արժեքը, որոնք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրել է Կուբայում բեյսբոլային խաղ դիտելիս, գրում է gazeta-ru-ն:
Ինչպես հայտնում է պարբերականը, ամերիկլյան Oliver Peoples ապրանքանիշի այս աքսեսուարի արժեքն է 485 դոլար։ Այս նույն ակնոցները պետության ղեկավարը կրել է նաև փետրվարին`Կալիֆոռնիա կատարած այցի ժամանակ։
ԱՄՆ նախագահը Կուբա կատարած պատմական այցի շրջանակում ներկա է գտնվել այդ երկրի Բեյսբոլի հավաքականի և MLB «Տամպա – Բեյ Ռեյս» պրոֆեսիոնալ թիմի միջև կայացած խաղին։ Ամերիկայի նախագահը նաև հասցրել է շփվել մի քանի մարզիկների հետ և բոյսբոլային ձեռնոց է նվեր ստացել։
Հայտնում են նաև, որ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Օբամային ճանապարհել է Հավանայի օդանավակայանում։–0–