ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. BlueBella ներքնազգեստի և լողազգեստի բրիտանական ապրանքանիշը կազմել է ամենաբարձր վարձատրվող բիկինի–մոդելների վարկանիշը, գրում է
life.ru–ն։
Վարկանիշը գլխավորել է Victoria's Secret–ի հարավաֆրիկացի մոդել Քենդիս Սուեյնփոուլը։
Ընկերության հաղորդմամբ, Instagram–ում նրա մեկ հրապարակումն արժե 50 հազար ֆունտ ստեռլինգ (33,5 մլն դրամ)։ Նա ունի 11,8 մլն բաժանորդ։
Երկրորդ տեղում կալիֆոռնիացի 21–ամյա մոդել Ալեքսիս Ռեն է` 11,7 մլն բաժանորդ:
3–րդը ամերիկացի 31–ամյա մոդել Անա Շերին է` 11 մլն բաժանորդ։–0–