ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար, Instagram–ի աստղ Գոհար Ավետիսյանը ցուցադրել է «հայկական Մոնա Լիզային»։
Instagram–ի իր էջում Գոհար Ավետիսյանը հրապարակել է սեփական լուսանկարը` «Մոնա Լիզա, մեր օրեր, հայկական տարբերակ» գրառմամբ։ Լուսանկարում նա հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի ոճով։
Ավետիսյանը հարդարել է մազերն աշխարհահռչակ Ջոկոնդայի ոճով, սակայն ընտրել է պակաս մռայլ զգեստ։
Օրվա ընթացքում լուսանկարը հավաքել է ավելի քան 350 հազար «like»:-0-