Հայոց լեզուն ներառվել է աշխարհի հինգ լեզուների ցանկում, որոնք հետաքրքիր է ուսումնասիրել
16.07.2018,
12:57
Հայերենն այն հինգ յուրահատուկ հատկություններով լեզուներից է, որոնք հետաքրքիր են ուսումնասիրության համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. The Daily Caller պարբերականը կազմել է ցանկ` ներառելով հինգ յուրահատուկ հատկություններով լեզուները, որոնք հետաքրքիր են ուսումնասիրության համար։
Այդ լեզուների շարքում է նաև հայերենը։ Հոդվածի հեղիկնարը նշում են, որ Հայաստանի պետական լեզուն օժտված է բազմաթիվ եզակի հատկություններով, որոնք մի կողմից կարող են դժվար թվալ, բայց նաև հետաքրքիր են անգլալեզու մարդկանց ուսումնասիրության համար։
Բացի հայերենից, ցանկում ներառվել են լեհերենը, ռուսերենը, բուլղարերենն ու ռումիներենը։–0–