ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Ոստան Հայոց» ռոք խումբը բեյսջամփերների մասնակցությամբ «Արցախ, լսի՛ր» երգի ցնցող տեսահոլովակը նվիրել է հայ զինվորին:
Տեսահոլովակը նկարահանվել է բեյսջամփինգի փառատոնին, որը տեղի է ունեցել Հայաստանում հունիսին: Մոտ քառասուն բեյսջամփեր`Հայաստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից, կատարել են էքստրեմալ վտանգավոր թռիչքներ Տաթևի ճոպանուղու` 320 մետր բարձրություն վրա գտնվող խցիկներից:
Երաժիշտների խնդրանքով, որոշ բեյսջամփերներ թռիչքի ժամանակ երկնքում ծածանել են Արցախի դրոշը: Այդպիսով, խումբը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունն է սևեռել Արցախի հիմնախնդրին` մաղթելով Արցախին նույնքան ազատություն, որքան իրենց մեջ կրում են բեյսջամփերների թռիչքները:
Երգը գրվել է 1992 թ.-ին` Արցախյան ազատամարտի ժամանակ: Տեսահոլովակի ռեժիսորն է Արփի Մաղաքյանը: -0-