Հայերը ներառվել են ամենասեքսուալ ազգերի թոփ 10-ում
28.06.2019,
15:53
Հայերն ուկրաինացիների, իտալացիների և բրազիլիացիների հետ միասին ներառվել են ամենասեքսուալ ազգերի թոփ 10-ակում:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայերն ուկրաինացիների, իտալացիների և բրազիլիացիների հետ միասին ներառվել են ամենասեքսուալ ազգերի թոփ 10-ակում, հայտնում է Big7Travel-ը:
Պարբերականը հրապարակել է աշխարհի ամենասեքսուալ ազգերի թոփ 50-ը, որտեղ հայերը զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը:
«Քարդաշյան ընտանիքի շնորհիվ Հայաստանն իր ուրույն տեղն է գտել «աշխարհի սեքսուալ քարտեզում», - նշում են պարբերականի հեղինակները:
Ամենագրավիչ ազգերի տասնյակում են նաև անգլիացիները (9-րդ հորիզոնական) և կանադացիները (10-րդ հորիզոնական):-0-