Հայերն ամենալավն են պատրաստում տոլման. Մալիշևան և Օգանեզովը դուդուկի հնչյունների ներքո պատմել են դրա «ազգային առանձնահատկությունների» մասին (ՎԻԴԵՈ)
15:26
11 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի առաջին ալիքի «Жить Здорово» ծրագրի շրջանակում հաղորդավար Ելենա Մալիշևան պատմել է հայկական տոլմայի օգտակար հատկությունների մասին:
«Շատ ազգեր են պատրաստում տոլմա: Մենք մի ամբողջ գիտական հետազոտություն ենք անցկացնել պարզելու համար, թե այդ ազգերից որն է ամենաշատը, լավագույնը և որքան հնուց պատրաստում տոլման: Հաղթել են հայերը, այդ իսկ ատճառով մեր տոլման այսօր հայկական է: Եվ մեր այսօրվա հյուրն է բոլոր ժամանակների վաստակավոր հայ Լևոն Օգանեզովը», - ասաց Մալիշևան:
Հայտնի ռուս դաշնակահար, հայազգի երգահան Լևոն Օգանեզովը տաղավար է մտել հայկական երաժշտության հնչյունների ներքո և հայկական եռագույնի գոգնոցով: Նա պատմել է Հայաստանում տոլմայի պատրաստման «ազգային առանձնահատկությունների» և նրա բաղադրատոմսի մասին:
«Դա ոսկերչական աշխատանք է: Տոլման կարող է լինել և՛ սառը ուտեստ, և՛ տաք ուտեստ: Ամենահամեղ տոլման պատրաստում է իմ ավագ դուստրը, սակայն կրտսեր դուստրս նույնպես համեղ է պատրաստում», - ասել է Օգանեզովը:
Մալիշևան համահաղորդավար, սրտաբան Հերման Գանդելմանի հետ պատմել է նաև, թե ինչու է տոլման օգտակար, ինչպես նաև նրա բաղադրության մասին:-0-
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը