Հայ–ռուսական համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել Երևանում
14.10.2016,
16:24
Հայ–ռուսական համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր են ստորագրվել ուրբաթ Երևանում Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի և Հայ–ռուսական միջտարածաշրջանային 5–րդ համաժողովի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերկ. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր են ստորագրվել ուրբաթ Երևանում Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի և Հայ–ռուսական միջտարածաշրջանային 5–րդ համաժողովի շրջանակում։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, փաստաթղթերը ստորագրվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, Տնտեսական համագործակցության հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ։
Մասնավորապես, Հայաստանի կառավարության և Ռոստովի շրջանի միջև ստորագրվել է Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր։ Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու Ռոստովի շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։
Եվրասիական գործընկերության առաջին համաժողովն ու Հայ–ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը մեկնարկեցին Երևանում>>
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ և ՌԴ Օմսկի շրջանի ղեկավար Վիկտոր Նազարովը ստորագրել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր։
Հայ–ռուսական սլավոնական համալսարանի և «Ռոսնանո» ենթակառուցվածքային և կրթական ծրագրերի հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային կրթական ռեսուրսների ստեղծման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Հայ–ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Սվինարենկոն։
Հայաստանի նորարարությունների և արդյունաբերական զարգացման տնօրեն և Կլաստերների ու տեխնոպարկերի ռուսական ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Շպիլենկոն ստորագրել են համաձայնագիր երկու գերատեսչությունների միջև համագործակցության մասին։
Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 16–ը։ Համաժողովի նպատակն է զարգացնել երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական գործընկերության ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տարածքում` Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ–ի, ՇՀԿ–ի, ԲՐԻՔՍ–ի և շահագրգիռ այլ պետությունների և ինտեգրացիոն կառույցների մասնակցությամբ։ Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։
Հայ–ռուսական միջտարածաշրջանային 5–րդ համաժողովը կազմակերպվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։ Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները քննարկում են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են առևտրային միգրացիայի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, ներդրումների, հումանիտար ոլորտներում երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ –0–