ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է ընդունել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Աշխարհի 2018 թ.–ի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովայի հարսանիքի խաղադրույքներ։
Նշվում է, որ 12 գործակցով գնահատվում է այն հավանականությունը, որ Մխիթարյանն ու Լոպիրյովան կամուսնանան մինչև 2018 թ.–ի վերջը։
Загружается новость ... "Лево"
Բուքմեյքերներն 1,01 գործակցով են գնահատում այն հավանականությունը, որ հարսանիքը տեղի չի ունենա մինչև նշված ժամկետը։
Վերջին օրերին սոցցանցերում ակտիվորեն քննարկվում են Մխիթարյանի և Լոպիրյովայի համատեղ լուսանկարները, որոնք արվել են հայաստանյան այցի ժամանակ։ Մասնավորապես, խոսակցություններ են շրջանառվում նրանց սիրավեպի մասին։–0–