Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

15.04.2018, 13:49
Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, ապրիլի 15-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-19-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:-0-