ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրեց վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:
«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշեց Շուշան Փաշինյանը:–0–