ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը յուրօրինակ լուծում է առաջարկել հայկական թեմատիկան սիրողների համար։
«Անգամ այն ժամանակ, երբ հսարակությունը չի ընդունում մեզ` մեր առանձնահատկություններով, մենք ուժ ենք գտնում լինել ավելի բարձր այդ ամենից և շարունակել ապրել», – Instagram–ի իր էջում գրել է Գոհար Ավետիսյանը` հրապարակելով լուսանկար։
Ավելի վաղ նա դժգոհություն էր հայտնել, որ նրան չեն ընդունում Մոսկվայում այլազգի լինելու պատճառով։ Բացի այդ, նա դիմահարդարում է կանանց, ովքեր այս կամ այն պատճառով իրենց թերի են զգում։–0–