Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը
06.12.2024,
20:03
Մասունքը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը, տեղեկացնում են Մայր Աթոռից։
Դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։
Մասունքը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։