411.99
4.03
390.88
+18
Եղանակը Երևանում
Հայ

Գրիպը 1 օրում բուժող դեղամիջոց է ստեղծվել

10:00
30 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Shionogi ճապոնական դեղագործական ընկերությունը մշակել է բալոկսավիր–մարբոկսիլ դեղամիջոցը, որի մեկ չափաբաժինը բուժում է գրիպը մեկ օրում։ Դեղորայքը դեռ շուկայում չի հայտնվել, սակայն դրա արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական փորձարկումների արդյունքում։

Ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, հղում անելով Science Alert–ին, մասնագետները կատարել են պատահականության սկզբունքով կրկնակի «կույր» պլացեբո-վերահսկիչ CAPSTONE-1 փորձը, որին մասնակցել է գրիպով հիվանդ 1436 մարդ։ Նման փորձի դեպքում ոչ միայն հիվանդները, այլև փորձարկողները չգիտեն, թե որ խմբում է օգտագործվում այս կամ այն դեղորայքը։

Կամավորներին պատահական սկզբունքով բաշխվել են 3 խմբի. մեկում հիվանդները մեկ անգամ ընդունել են 40-80 միլիգրամ բալոկսավիր–մարբոկսիլ, երկրորդ խմբում մարդիկ հինգ օր բուժվել են 75 միլիգրամ օսելտամիվիրով, իսկ երրորդում ընդունել են պլացեբո (վերահսկիչ խումբ)։

Արդյունքները ցույց են տվել, որ գրիպով հիվանդների թիվն առաջին խմբում զգալիորեն նվազել է` երկրորդ խմբի համեամտ։ Միաժամանակ, օրգանիզմում վիրուսի ոչնչացման համար պահանջվել է 24 ժամից մի փոքր ավել։ Օսելտամիվիրի դեպքում պահանջվել է 72 ժամ, իսկ պլացեբոյի դեպքում`96 ժամ։ Բացի այդ, նոր դեղորայքով բուժումը հանգեցրել է բարդությունների ռիսկի նվազման։

Shionogi ընկերությունը բալոկսավիր–մարբոկսիլի վաճառքի հավանության հայտ կներկայացնի այս տարի։ Ակնկալվում է, որ դեղամիջոցը հասանելի կլինի 2019 թ.–ից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով