423
4.13
402.21
+17
Եղանակը Երևանում
Հայ

Գողացված բանկային քարտերով կանխիկացվել է մի քանի հարյուր հազար դրամ. ոստիկանություն

14:31
27 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գողացված բանկային քարտերով կանխիկացվել էր մի քանի հարյուր հազար դրամ:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, օրերս ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ անծանոթ մեկը գողացել է իր դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր են եղել՝ գաղտնաբառերով։ Շուտով հնչեց ևս մեկ ահազանգ։ Այս դեպքում գրպանահատության թիրախ էր դարձել մի տղամարդ։ Այս դեպքում ևս գողացված բանկային քարտի հետ գաղտնաբառ կար։ Դեպքից որոշ ժամանակ անց տղամարդու բանկային քարտից կանխիկացվեց 100․000 դրամ։

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-միջոցառումների արդյունքում հետքը գտան։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Գյումրիի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումների ընթացքում Վանաձորում բնակվող մի կնոջ պայուսակից հափշտակվեց 330․000 դրամ։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ այս գողությունը ևս կատարել է գյումրեցի տղամարդը։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։

«Հենց բերման ենթարկվելու օրը ոստիկանությունում հնչեց ևս մեկ ահազանգ․ մի տղամարդու գողացված բանկային քարտով կանխիկացվել էր 273․000 դրամ։ Գաղտնաբառը դարձյալ քարտի հետ էր եղել։ Բերման ենթարկվածը խոստովանեց նաև, որ ժամեր առաջ ինքն է գողությունը կատարել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ տղամարդը մենակ չի գործել», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Այս հանգամանքը ամբողջությամբ բացահայտելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ են իրականացվում։ 
Հարուցվել է քրեական գործք։ Քննությունը շարունակվում է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ