586.7
6.69
495.44
+26
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականները նշել են առողջ ծերության գաղտնիքներից մեկը

13:18
16 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կամավորական գործունեությունը և ակտիվ կենսակերպը բարելավում են տարեցների ֆիզիկական և հոգեկան վիճակը: Գիտնականները պարզել են, որ ակտիվ կենսակերպ վարող թոշակառուներն ավելի հազվադեպ են բախվում ֆիզիկական անաշխատունակության խնդրի հետ: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են The Journals of Gerontology պարբերականում:

ԱՄՆ-ի Ջորջիա և Ֆլորիդա նահանգների համալսարանների գիտնականները վերլուծել են 1998-2012 թթ.-ի ընթացքում իրականացված բժշկական և սոցիալական հետազոտությունների տվյալները: Հետազոտություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 50-62 տարեկան 13 268 մարդ, որոնց շրջանում կազմակերպվել է հարցում երկու տարին մեկ, գրում է vokrugsveta.ru–ն։

Հետազոտվողները պետք է պատասխանեին այն հարցին` կարո՞ղ են, արդյոք, ոտքով անցնել մեկ թաղամաս, բարձրանալ մեկ աստիճանահարթակ, խոնարհվել, ծնկի իջնել, փոքր պայուսակ բարձրացնել և այլն: Բացի այդ, հետազոտության մասնակիցները նշում էին` տառապում են, արդյոք, հիպերտոնիայից, դիաբետից, քաղցկեղից, թոքերի, սրտի հիվանդություններից և հոդացավերից, ստացել են արդյոք կաթված: Կամավորները պետք է նշեին աշխատում են, թե ոչ և մասնակցում են, արդյոք, բարեգործական միջոցառումների:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդիկ ավելի քիչ են բախվում քրոնիկ հիվանդությունների հետ, եթե շարունակում են աշխատել կամ կամավորական գործունեություն վարել տարեկան մինչև 100 ժամ: Ակտիվ կենսակերպը թույլ է տալիս որքան հնարավոր է երկար խուսափել ֆիզիկական սահմանափակումներից: Ընդ որում, տարեկան 100 ժամից ավել տևող կամավորական գործունեությունը չի նվազեցնում քրոնիկ հիվանդությունների մակարդակը, սակայն թույլ է տալիս մարդկանց պահպանել լավ ֆիզիկական կազմվածք:

Գիտնականների կարծիքով, շատերը թոշակի անցնելուց հետո չափազանց կտրուկ անցնում են պասիվ կենսակերպի, և դա ազդում է նրանց առողջության և ընդհանուր ֆիզիկական վիճակի վրա:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
16 Հուլիսի 2021
Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով (ՍԽԵՄԱ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ՎԱՐՈՐԴՆԵՐ․Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով․ՍԽԵՄԱ
15:47
15 Հուլիսի 2021
Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
12:07
15 Հուլիսի 2021
Ինչպե՞ս դիմանալ շոգերին. 7 ԽՈՐՀՈՒՐԴ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Երկու օր հետո շոգերը կրկին վերադառնալու են։ Ի՞նչ է պետք խմել և ուտել, ինչպե՞ս հագնվել և ի՞նչ անել` շոգերին դիմակայելու համար, ներկայացնում ենք 7 խորհուրդ
19:37
13 Հուլիսի 2021
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
Ներկայացնում ենք թեթև և օգտակար աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
15:37
13 Հուլիսի 2021
Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը
Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը
10:23
13 Հուլիսի 2021
Գիտնականները պարզել են, թե ինչով է վտանգավոր մսից հրաժարվելը
Գիտնականները պարզել են, թե ինչով է վտանգավոր մսից հրաժարվելը
20:43
11 Հուլիսի 2021
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին (ՎԻԴԵՈ)
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին.ՎԻԴԵՈ
14:21
11 Հուլիսի 2021
Խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին․ 57-ամյա կինը դանակահարել է 61-ամյա ամուսնուն
Խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին․ 7 ամիս անց պարզվել է, որ 57-ամյա կինը դանակահարել է 61-ամյա ամուսնուն
12:25
10 Հուլիսի 2021
Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած խառնուրդը կվերականգնի մազերի առողջությունը և ոչ միայն
Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած խառնուրդը կվերականգնի մազերի առողջությունը և ոչ միայն
11:37
10 Հուլիսի 2021
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ և լիարժեք նախաճաշը
10:15
10 Հուլիսի 2021
Օրգանիզմի օգտակար մաքրման վեց կարևոր կանոնները
Օրգանիզմը ճիշտ մաքրելու համար հարկավոր է ոչ միայն հրաժարվել վնասակար մթերքներից, այլ նաև փոքր-ինչ փոխել կենսակերպը
18:37
07 Հուլիսի 2021
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները