Գիտնականները հայտնել են, թե որ թոքաբորբն է ամենավտանգավորը

17.11.2018, 20:25
Պարզվել է ամենավտանգավոր թոքաբորբի տեսակը։
Գիտնականները հայտնել են, թե որ թոքաբորբն է ամենավտանգավորը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սրտաբաններն առաջ են քաշել տեսություն, ըստ որի, մանրէներն առաջացնում են խոշոր բորբոքային պրոցես սրտանոթներում։

Ամերիկացի բժիշկները Չիկագոյում կայացած Սրտի ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսի ընթացքում նշել են թոքաբորբի մի տեսակ, որն ամենից հաճախ հանգեցնում է նոր ծանր հիվանդությունների, գրում է life.ru–ն։

Հետազոտությունների ընթացքում Սոլթ Լեյք Սիթիի բժշկական կենտրոններից մեկի մասնագետները պարզել են, որ թոքաբորբի բակտերիալ տեսակը հաճախ հանգեցնում է սրտային հիվանդությունների։

Այսպես, յուրաքանչյուր երրորդ մարդ, ով տարել է հիվանդության այդ տեսակը, երեք ամիս հետ բախվում է սրտի կաթվածի, իշեմիայի, սրտի աշխատանքի դադարի կամ սիրտ–անոթային համակարգի հետ կապված այլ լուրջ խանգարումների հետ։

Գիտնականները պարզել են, որ թոքաբորբի վիրուսային տեսակը ևս կարող է դառնալ սրտի աշխատանքի խափանման պատճառ, սակայն նման դեպքերը շատ ավելի հազվագյուտ են հանդիպում։

Գիտնականներին, սակայն, դեռ չի հաջողվել հասկանալ, թե որն է նման հետևանքների պատճառը բակտերիալ թոքաբորբից հետո։ Սրտաբաններն առաջ են քաշել մի տեսություն, ըստ որի, մանրէներն առաջացնում են խոշոր բորբոքային պրոցես սրտանոթներում, որը հանգեցնում է սրտային հիվանդությունների։–0–