Գիտնականներ. սթրեսը երկարացնում է կյանքը
11.02.2017,
18:25
Գիտնականները եկել են անհավանական եզրահանգման այն մասին, որ սթրեսը երկարացնում է մարդու կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները եկել են անհավանական եզրահանգման այն մասին, որ սթրեսը երկարացնում է մարդու կյանքը։
Passion.ru–ի հաղորդմամբ, գիտնականները հերքել են այն հիպոթեզը, որ սթրեսը հանգեցնում է վաղաժամ ծերացման։

Կարծես այլևս չարժե նյարդայնանալ չափազանց շատ նյարդայնանալու պատճառով։ Գիտնականների, այդ թվում մի քանի Նոբելյան դափնեկիրների վերջին հետազոտություններն ապացուցում են, որ սթրեսը կարող է օգնել ծերացման դեմ պայքարում։ Իհարկե խոսքը նյարդային ցնցումների կամ քրոնիկ սթրեսի համախտանիշի մասին չէ, օրգանիզմի վրա դրական են ազդում «սթրեսի ոչ մեծ չափաբաժինները»։
Գիտնականները ենթադրում են, որ սթրեսն օգնում է օրգանիզմին աշխատել արագացված ռեժիմում, ինչն էլ հակազդում է ծերացման գործընթացներին։ Սակայն չափազանց լուրջ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը հակառակ արդյունքն է տալիս։

Գիտնականների կարծիքով, հոգեկան լարված վիճակը հնարավոր է թեթևացնել տարատեսակ մեդիտատիվ մեթոդների միջոցով։ Բացի այդ, գիտնականները նշել են, որ կանայք կրկնակի ավելի շատ են ենթակա էմոցիոնալ ծանրաբեռնվածության, քան տղամարդիկ։–0–