ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գինին ամենևին էլ օգտակար չէ։ Նման եզրահանգման են եկել Սենթ Լուիսում գործող Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Գիտնականների կարծիքով, շաբաթը երեք անգամից ավել ալկոհոլի մեկ կամ երկու ստանդարտ չափաբաժնի օգտագործումը 20% ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը, գրում է life.ru–ն` հղում անելով MedicalXpress–ին։
Գիտնականները վերլուծել են 18–85 տարեկան ավելի քան 400 հազար մարդու մասնակցությամբ կատարված մի քանի հետազոությունների տվյալները։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ չնայած քիչ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը փոքր–ինչ նվազեցրել է սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, այն նպաստել է քաղցկեղի առաջացման, ինչն ավելացրել է վաղաժամ քաղցկեղի հավանականությունը։
Գիտնականների խոսքերով, հետազոտության տվյալները վկայում են, որ ցանկացած քանակի ոգելից խմիչքներն, այդուհանդերձ, վնասակար են։ Հայտնի է դարձել նաև, որ մահացության ռիսկի ավելացումն ավելի շատ վերաբերում է տարեց մարդկանց։–0–