528.92
7.45
475.99
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի

11:09
21 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։

Վարկանիշում ներառվել է ռուսաստանաբնակ երեք հայազգի գործարար։ «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 6,9 մլրդ դոլար ունեցվածքով զբաղեցրել է 212–րդ տեղը։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 566–րդ տեղը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը 2 մլրդ դոլարով զբաղեցրել է 1066 տեղը։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց թվով 31–րդ վարկանիշը չորրորդ անգամ գլխավորել է Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրա ունեցվածքն ավելացել է` 75 մլրդ դոլարից հասնելով 86 մլրդ դոլարի։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Berkshire Hathaway–ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում ունեցվածքը գնահատվում է 75,6 մլրդ դոլար։ Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 5–րդ հորիզոնականից տեղափոխվել է 3–րդ։ Նրա ունեցվածքը գնահատվել է 72,8 մլրդ դոլար։

Forbes–ի վարկանիշում առաջին անգամ միլիարդատերերի թիվը գերազանցել է երկու հազարը` կազմելով 2043 մարդ։ Երկրագնդի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը ավելացել է 18 տոկոսով` հասնելով 7,67 տրիլիոն դոլարի։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:18
23 Հոկտեմբերի 2019
Ռուսական НТВ հեռուստաալիքը պատմել է Քիմ Քարդաշյանի ֆենոմենի մասին (ՎԻԴԵՈ)
Ռուսական НТВ հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանի մասին:
17:30
22 Հոկտեմբերի 2019
Աշունը շարունակվում է. Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
16:11
22 Հոկտեմբերի 2019
Օրիգինալ ծննդյան օր. Արթուր Ալեքսանյանը կացնահարել է ծննդյան տորթը (ՎԻԴԵՈ)
Օրիգինալ ծննդյան օր. Արթուր Ալեքսանյանը կացնահարել է ծննդյան տորթը:
15:51
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք:
13:25
22 Հոկտեմբերի 2019
Եռամյա փոքրիկն ընկել է 11–մետրանոց բարձրությունից ռիքշայի մեջ (ՎԻԴԵՈ)
Հնդկական Մադխյա Պրադեշ նահանգում եռամյա երեխան ընկել է երկրորդ հարկի պատշգամբից
11:39
22 Հոկտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը պատմել է ամենահամեղ «հայկական» ծննդյան օրվա մասին. «Ես այնքան երջանիկ եմ» (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է տոնել իր 39–ամյակը։
20:49
21 Հոկտեմբերի 2019
ՀՀ ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայդես է եկել հայտարարությամբ
17:21
21 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության բաժին:
14:48
21 Հոկտեմբերի 2019
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո:
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։