439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Երբ գալիս է սեպտեմբերը. եղանակային ի՞նչ անակնկալ է պատրաստել սեպտեմբերը հանրապետության բնակիչներին

10:20
31 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15–ից ցածր:

Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում):

Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը, գրում է ՀՀ ԱԻՆ–ը։

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար +13–ն է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել +35... +40–ի, նախալեռնային շրջաններում՝ +33... +38–ի, լեռնային շրջաններում՝ +30... +31–ի:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22... +23 է, երկրորդում՝ +20 և երրորդում՝ +18... +19:

Եվ այսպես....ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերին Երևանի և հանրապետության մարզերի բնակիչներին։

 Մայրաքաղաք Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20... +21, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33... +35, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +8... +10 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝+6... +8, առավելագույնը՝ +34): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

 Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20... +22, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33... +35, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10... +12 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +5.. +.6, առավելագույնը՝ +34... +35): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +11... +13, որը մոտ է բազմամայա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22... +26, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև+ 2... +5 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2, առավելագույնը՝ +25... +27): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):

 Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12... +15, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22... +25, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2... +6 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2, առավելագույնը՝ +26... +28): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ):

 Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15... +18, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26... +30, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5... +9 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +3... +7, առավելագույնը՝ +28... +29): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մետ (նորման` 38...40 մմ):

 Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +20... +21, լեռնային շրջաններում` +13... +14, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +33... +35, լեռնային շրջաններում՝ +21... +25, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +10... +12, լեռնային շրջաններում` +3... +5 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +6... +7, լեռնային շրջաններում՝ 0...+1, առավելագույնը` հովտային շրջաններում +34... +35, լեռնային շրջաններում՝ +24... +25): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ):

 Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +19... +21, լեռնային շրջաններում` +12... +13, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +33... +35, լեռնային շրջաններում՝ +23... +26, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև`+7... +10, լեռնային շրջաններում` +4... +6 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +7... +9, լեռնային շրջաններում՝ +4... +5, առավելագույնը` հովտային շրջաններում +32... +34, լեռնային շրջաններում՝ +28... +29): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, լեռնային շրջաններում 19...61 մմ):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար