Ձնե «դարաշրջան» է սպասվում Հայաստանում

25.01.2017, 10:15
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում հանրապետության ողջ տարածքում։
Ձնե «դարաշրջան» է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ձյան տեսքով տեղումներ են սպասվում հանրապետության ողջ տարածքում։

Ինչպես հաղորդում է Հայպետհիդրոմետը, հունվարի 25–ի օրվա երկրորդ կեսից ձյուն է կանխատեսվում հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 29–ը։ Լեռնային շրջաններում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, հունվարի 26–28–ը առանձին շրջաններում քամու ուժգնությունը կհասնի 16–18 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը հունվարի 26–ի ցերեկային ժամերին կբարձրանա 8–10 աստիճանով, իսկ հետագա երեք օրերին էապես չի փոխվի։

Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի -5...-7 աստիճան, հետագա երեք օրերին օդի ջերմաստիճանը կամրապնդվի -2...-4 աստիճանի սահմանում, իսկ կիրակի կնվազի` հասնելով -4...-6 աստիճանի։–0–