ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգները նշել են ամենավնասակար մթերքները, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը և բացասաբար են ազդում մարդու ստամոքսի վրա, գրում է
hronika.info–ն։
Երրորդ տեղում մեծ տարածում վայելող մյուսլին է` հավելումներով։ Մյուսլին, ըստ բժիշկների, բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ հետո առաջացնում է քաղցի զգացում։ Երկրորդ տեղում առավոտյան քաղցած ժամանակ կերած կրուասանն է։ Առաջին տեղում է գազավորված ջուրը, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։
Загружается новость ... "Лево"
«Գազավորված ջուրն ավելի լավ է փոխարինել սովորական ջրով, որի մեջ կարելի է ավելացնել մի փոքր կիտրոն, թուրինջ կամ անանուխ։ Ստացվում է իսկապես շատ համեղ ըմպելիք», – խորհուրդ է տալիս դիետոլոգ Ալեքսանդրա Շուլգինան։
Սառը հեղուկը կարող է առաջացնել լորձաթաղանթի կծկում, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս խմել միայն սենյակային ջերմաստիճանի ջուր։ Կրուասաններ կամ քաղցր կարկանդակներ պետք է ուտել միայն շիլայից կամ ձվածեղից հետո։ Իսկ ահա մյուսլին ավելի լավ է փոխարինել վարսակափաթիլի շիլայով` ավելացնելով միրգ։
Ներկայացնում ենք շատ համեղ և օգտակար նախաճաշի բաղադրատոմս։ Պարզապես հարկավոր է կաթնաշոռը, կաթն ու մեղրը հարել բլենդերով և ստացված զանգվածը զարդարել հատապտուղներով և ընկույզով։–0–