Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին, գրում է fithacker.ru-ն:
Ներկայացնում ենք 5 օրվա համար նախատեսված սննդակարգ.
Օր առաջին, «Մաքրող»
Մեկ օրվա ընթացքում հարկավոր է ուտել 1 կգ խնձոր, խմել առնվազն 1 լիտր ջուր և ակտիվացված ածխի 6–8 հաբ (1–ական հաբ 2 ժամը մեկ)։
Օր երկրորդ, «Վերականգնող»
Մեկ օրվա ընթացքում հարկավոր է խմել 1 լիտր անյուղ կեֆիր և ուտել մոտ 600 գրամ ցածր յուղայնության կաթնաշոռ։ Հարկավոր է խմել մաքուր ջուր կամ հանքային ջուր առանց գազի։
Օր երրորդ, «Էներգետիկ»
Մեկ օրվա ընթացքում հարկավոր է ուտել 2 ճաշի գդալ մեղր, 300 գրամ չամիչ, խմել չորամրգերից պատրաստված կոմպոտ առանց շաքարավազի և ջուր։
Օր չորրորդ, «Կառուցողական»
Սա սպիտակուցային օր է, հարկավոր է ուտել 500 գրամ թռչնամիս (հնդկահավ, հավ), պարտադիր է նաև կանաչեղենը։ Միսը կարելի է եփել, տապակել կամ շոգեխաշել։ Պարտադիր է օրվա ընթացքում խմել ջուր։
Օր հինգերորդ, «Ճարպ այրող»
Օրվա ընթացքում հարկավոր է ուտել թարմ միրգ և հում բանջարեղեն, մոտ 200 գրամ ջրով եփած վարսակափաթիլ ու ջուր խմել։
Այս դիետան պարզ է և օգտակար։ Այն կարելի է կրկնել փոքր ընդմիջումից հետո։–0–