ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականների կարծիքով, կորյակների առաջացումը կարող է վկայել հոգեկանի հետ կապված լուրջ խնդիրների մասին, գրում է
life.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Բրիտանացի մաշկաբանները կարծում են, որ կորյակների առաջացումը կարող է վկայել հոգեկանի հետ կապված լուրջ խնդիրների մասին։ Հետագա հետազոտման և բուժման նպատակով բժիշկ–հոգեբաններին դիմած առաջին հիվանդները հաստատել են մասնագետների ենթադրություններն այն մասին, որ կորյակները կարող են նյարդային համակարգի «ազդանշան» լինել։
Գիտնականները նաև նշում են, որ կարևոր է որքան հնարավոր արագ այցելել մաշկաբանի, եթե կորյակներն ուժեղ դիսկոմֆորտ են առաջացնում։ Վաղ ախտորոշումը թույլ կտա ոչ միայն կազմել մաշկի խնամքի ծրագիր, այլև խուսափել հոգեկան լուրջ խանգարումներից։–0–