ԵՐԵՎԱ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար։
Մեր օրգանիզմում D վիտամինի մեծ մասն արտադրվում է մաշկի միջոցով` արևի ճառագայթների ազդեցության ներքո, սակայն այս վիտամինի որոշակի քանակ կա նաև մթերքներում, գրում է medikforum.ru –ն։
Հոգնածություն. փորձագետները պարզել են, որ հոգնածության և թուլության էքստրեմալ բարձր մակարդակը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, կարող է լինել արյան մեջ D վիտամինի ցուցանիշների նվազման հետևանքով։
Загружается новость ... "Лево"
Ոսկրերի և մեջքի ցավեր. D վիտամինը նպաստում է C վիտամինի ներծծմանը կամ կլանմանը, որն ունակ է ամրապնդել ոսկրերը։ Հետևաբար, D վիտամինի մակարդակի նվազումն ազդում է ոսկրերի առողջության վրա, իսկ դա կարող է հանգեցնել մեջքի երկարատև ու քրոնիկ ցավերի։
Դեպրեսիա. ինչպես ապացուցել են գիտնականները, D վիտամինի դեֆիցիտը կապված է հոգեկան խնդիրների հետ` սթրես, դեպրեսիա։ Իհարկե, նշված խնդիրներն ունեն շատ այլ պատճառներ, սակայն վիտամինային դեֆիցիտը ևս հարկավոր է հաշվի առնել։
Մազաթափություն. D վիտամինի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել սթրեսի, ինչն էլ իր հերթին անբացատրելի և առատ մազաթափության հիմնական պատճառներից է։–0–