530.17
7.45
476.34
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ծխողների «պիտակավորում» կամ կպայքարե՞ն ծխողներն իրենց իրավունքների համար, թե՞ ոչ

16:48
26 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ակտիվացել են քննարկումները հասարակական վայրերում ծխելն արգելելու և ծխողների համար երկրում նախատեսված նոր սահմանափակումների շուրջ։

Բանավեճի նոր ալիքի առիթ դարձավ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել ոչ միայն նոր արգելքներ, այլև մեծ չափի տուգանքներ։

Ըստ փաստաթղթի, նախատեսվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը բժշկական և ուսումնական հաստատությունների տարածքում, թատրոններում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում, ժամանցային կենտրոններում, մարզադահլիճներում և մարզադաշտերում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում, պետական, կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպությունների տարածքներում, հյուրանոցներում, վերելակներում, բազմաբնակարան շենքերի հանրային նշանակության տարածքում, ինչպես նաև գրասենյակներում։

Загружается новость ... "Лево"

Հայաստանում առաջին անգամ օրենսդրորեն կարգելվի ծխել ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղասրահներում, առևտրային կենտրոններում։

Առաջարկվումէ նաև արգելել ծխախոտի օգտագործումը ուղևորատար տրանսպորտում։ Բացի այդ, կարգելվի ծխել օդանավակայաններում, բացառությամբ դրա համար նախատեսված հատուկ տարածքների, երկաթուղային կայարաններում, ճոպանուղիներում, ավտոկանգառներում և ավտոկայաններում։

Եկեք այս պահին չներկայացնենք վիճակագրությունն այն մասին, թե որքան վնասակար է ծխախոտը ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխողների համար։ Չենք պատրաստվում նաև խոսել այն մասին, թե յուրաքանչյուր տարի որքան մարդ է մահանում ծխախոտի օգտագործումից և որքանն է գտնվում ռիսկի խմբում։ Պարզապես ներկայացնում ենք մարդկանց արձագանքը։

Սոցցանցերի օգտատերերն անմիջապես արձագանքեցին, և սկսվեցին բուռն քննարկումներ ու բանավեճեր այն հարցի շուրջ` արդյոք հարկավո՞ր է ծխողներին նման դաժան «հալածանքների» ենթարկել, թե՞ նման կատեգորիկ միջոցները նպատակահարմար չեն։

Այսպես, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ինչպես միշտ լակոնիկ է և խնդրում է չդիմել նրան ծխողների իրավունքների հարցով։ «Նման իրավունք չկա», – նշում է նա։

Իսկ քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը կատեգորիկ, սակայն հումորի որոշակի մասնաբաժնով հայտարարում է, որ այսուհետ կծխի սկզբունքորեն, ինչպես նաև ենթադրում է, որ «մեր վրա ինչ–որ փորձարկում են անում»:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, թերևս, ներկայացրել է ամենակշռադատված դիրքորոշումը` «որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ»:

Նա համոզված է, որ ծխողների զգալի մասը իրականում կցանկանար հրաժարվել ծխելուց, իսկ «սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից»։

«Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել բազում օրինակներ, թե ինչպես հենց ծխարաններում ծանոթացել եմ շատ կարևոր ու ազդեցիկ մարդկանց հետ ու կապ պահել հետո », - գրել է նա Facebook-յան իր էջում:

Միաժամանակ, Աշոտյանը համոզված է, որ ծխելու դեմ պետք է իրոք պայքարել, բայց միայն Համմուրաբիի օրենքները բավարար չեն։ «Պետք է բարձրացնել մոտիվացիան նաև պոզիտիվ ազդակներով», - կարծում է նա։

Բացի այդ, պատգամավորի խոսքով, շատ եվրոպական երկրներ սկզբից շատ խիստ էին հանրային վայրերում ծխելն արգելելու հարցում, սակայն ստիպված եղան հետո մեղմել օրենսդրությունը։

«Ծխողներին ստիգմայավորելը, բարբարոսի ու անգետի կերպար կերտելը, մեղմ ասած, տեղին չէ», - կարծում է նա:

Ընդ որում, Աշոտյանը կարծում է, որ գների կտրուկ բարձրացումը խնդրի միակողմանի դիտարկում է, «քանզի ծխողների զգալի մասը պարզապես կտեղափոխվի ավելի էժան սիգարետների սեգմենտ»։

«Եվ անշուշտ, այս ամենով հանդերձ հիշենք, որ ծխելը իրոք վնասակար է մեր առողջության համար», - հավելել է նա:։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016-2017 թթ.–ին անցկացրած ուսումնասիրության, Հայաստանում ծխելու տարածվածությունը 18-ից 69 տարեկանների շրջանում կազմում է 27,8%: Ընդ որում, ամեն օր ծխում է տղամարդկանց կեսից ավելին` 51,5%: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
17:21
19 Հոկտեմբերի 2019
Սուրճը կարող է հանգեցնել վիժման.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է հանգեցնել վիժման։
13:58
18 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
12:40
18 Հոկտեմբերի 2019
Սաթի Սպիվակովան ժամանել է Երևան` դստեր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային (ՖՈՏՈ)
Ռուս դերասան և հաղորդավար, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կին` Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանցը) նախօրեին ժամանել է Երևան:
17:38
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
28-ամյա կինը կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում:
16:57
17 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն. «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:
14:44
17 Հոկտեմբերի 2019
Քաշքշուկ ՀՀ կառավարության շենքի մոտ. 1 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր քաշքշուկ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև:
14:12
17 Հոկտեմբերի 2019
Ծնվել է Տիմատիի որդին (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի ռեփեր, «Black Star» լեյբլի ղեկավար Տիմատին կիսվել է ուրախալի նորությամբ:

10:48
17 Հոկտեմբերի 2019
Ռավշանա Կուրկովան սկսել է հանդիպել հայի հետ (ՖՈՏՈ)
Համացանցում ակտիվ քննարկում են 39–ամյա Ռավշանա Կուրկովայի նոր ընտրյալին։