Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել

22.10.2017, 21:39
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի Արմենիա/. Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։

Այն կարելի է այցելել մինչև 2018 թվականի փետրվարի 28–ը։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այդ մասին ասվում է գրադարանի կայքէջում։

Загружается новость ... "Лево"

«Հարրի Փոթեր. մոգության պատմությունը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կարելի է տեսնել հազվագյուտ գրքեր, ձեռագրեր և «կախարդական իրեր» գրադարանի հավաքածուից։

Ներկայացված են նաև փոթերիանայի հեղինակի Ջոան Ռոուլինգին ու իլյուստրատոր Ջիմ Քեին պատկանող իսկական սևագրեր և նկարները։ Այդ նյութերն առաջին անգամ են ցուցադրվում։

Այցելուները կարող են իմանալ փիլիսոփայական քարի, միջնադարյան աստղագիտություն, վիշապների, միաեղջյուրների և փյունիկների մասին։
2017 թվականին նշվում է «Հարրի Փոթեր և փիլիսոփայական քար» գրքի առաջին հրատարակության 20–ամյակը։ -0-