438.87
4.39
404.41
-2
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկ. Հայաստանում նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում»

17:44
18 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի «երիտասարդացում», երեքշաբթի ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:

«Իրականացված հետազոտությունների արդյունքում մենք նկատում ենք կրծքագեղձի քաղցկեղի այսպես կոչված «երիտասարդացման» միտումը: Եթե մի քանի տարի առաջ այդ հիվանդությունը հիմնականում հանդիպում էր 50-70 տարեկան կանանց մոտ, ապա այժմ դրանով հաճախ հիվանդանում են 30-45 տարեկանները», - ընդգծեց Քոչարյանը:

Բժիշկը կոչ արեց երիտասարդ կանանց ամիսը մեկ անգամ ինքնուրույն հետազոտել կրծքագեղձը, և կաշտուկներ կամ նորագոյացություններ հայտնաբերելու դեպքում անպայման անցնել բժշկական հետազոտություն:

Նա նաև ընդգծեց, որ քաղցկեղի բուժման կարևոր պայմանը հիվանդության ճիշտ և ժամանակին ախտորոշումն է, որը հարկավոր է սկսել մամոգրաֆիայից մինչև օրգանիզմի ընդհանուր հետազոտություն (կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիա, ոսկորների հետազոտություն):

Բժշկի խոսքով, հիվանդության առաջացման գլխավոր արտաքին պատճառները սխալ սննդակարգն է, սթրեսը և ծխելը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն իր հերթին նշեց, որ իր գլխավորած հաստատությունը հոկտեմբերի 10-ից հայտարարել է կրծքագեղձի հետազոտության 25%զեղչ նրանց համար, ովքեր կգրանցվեն մինչև հոկտեմբերի վերջ:

Նա ընդգծեց, որ հիվանդության կանխարգելման և վաղ շրջանում հայտնաբերման գլխավոր գործոնը պրոֆիլակտիկ հետազոտումն է, որն օգնել է կենտրոնի շուրջ 6,2 հազար այցելուներին խուսափել բարդություններից:

Նրա խոսքով, կրծքի քաղցկեղի հայտնաբերման միակ մեթոդը թվային մամոգրաֆիան է, որն օգնում է հայտնաբերել հիվանդությունը զարգացման շատ վաղ շրջանում:

«Կենտրոնի բացման առաջին օրվանից (1997 թ.) մինչ այսօր մենք ունեցել ենք շուրջ 500 հազար այցելու, որոնցից միայն 300 հազարն են անցել կրծքագեղձի հետազոտություն են անցել, 11 հազարի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել», - նշեց Հակոբյանը:

Նա ավելացրեց, որ կենտրոնի մասնագետները նաև կազակերպել են մոտ 320 այց Հայաստանի մարզեր և Արցախ, որոնց ընթացքում շուրջ 25 հազար կին անցել է կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի անվճար հետազոտություն։

«Երեկ մենք վերադարձել ենք Արցախից, որտեղ մեր մասնագետները շուրջ 250 հետազոտություն և 2 վիրահատություն են իրականացրել», - ընդգծեց Հակոբյանը:

Հակտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:

Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն է: Այս հիվանդություն ախտանշաններից են կրծքագեղձի չափսերի փոփոխությունը, կրծքագեղձում առաջացող գնդանման կույտերը, մաշկի վրա առաջացող փոսիկները, կրծքապտուկներից հեղուկի արտահոսքը: Հիվանդության տարածվածության դեպքում կարող են առաջանալ նաև ոսկրերի ցավեր, ավշային հանգույցների ուռածություն, հևոցներ, մաշկի դեղնություն։

Իր տարածվածությամբ այն քաղցկեղի երկրորդ տեսակն է թոքերի քաղցկեղից հետո և առաջինը` կանանց շրջանում: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում