Բարձրացնում ենք իմունիտետը. համեղ և օգտակար ըմպելիք` ազնվամորու տերևներով
01.01.2019,
13:47
Բարձրացնում ենք իմունիտետը. համեղ և օգտակար ըմպելիք` ազնվամորու տերևներով:
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազնվամորու տերևները կենսաքիմիական հարուստ կազմություն ունեն։ Դրանք պարունակում են А, В, С և Е վիտամիններ, կալիում, ֆոսֆոր, կալցիում և այլ օգտակար նյութեր։ Ահա թե ինչու է ազնվամորու տերևների թեյը համարվում մրսածության և վիրուսային հիվանդությունների լավագույն կանխարգելիչ միջոցը։
Ահա թե ինչպես համեղ ու բուժիչ թեյ պատրաստել, գրում է zen.yandex.ru–ն։ Մեկ ճաշի գդալ մանրացրած չոր տերևները տեղափոխել տարայի մեջ և մեկ բաժակ եռացող ջուր ավելացնել։ Փակել տարան և թողնել թրմվելու 10 րոպեի ընթացքում։ Այնուհետև քամել և օգտագործել օրական 3 անգամ ուտելուց հետո։
Բացի այդ, ազնվամորու համեղ տերևների հակաօքսիդանտային հատկությունը կօգնի մաքրել օրգանիզմը թույներից և հանել սթրեսն ու լարվածությունը։ -0-