ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային հաղթելուց և կարիերայում առաջին անգամ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո շ օպերատորի տեսախցիկի վրա գրություն է արել՝ ի պաշտպանություն Արցախի.
«Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժեղ եղիր, Արցախ»,- գրել է Խաչանովը։
Ավելի վաղ 3-րդ տուրի հանդիպման ժամանակ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը, կարիերայում առաջին անգամ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, տեսախցիկներից մեկի օբյեկտիվի վրա անգլերեն լեզվով գրություն էր թողել. «Արցախ, ամուր մնա»։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում