Աշունը վերադառնում է. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա

03.11.2019, 16:27
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Աշունը վերադառնում է. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան տաքություն:-0-