ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Interbrand կոնսալտինգային գործակալությունը հրապարակել է 2017 թ.–ին աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը։
Apple–ը զբաղեցնում է ցանկի առաջին հորիզոնականը, ապրանքանիշի արժեքը գնահատվում է 184,15 մլրդ դոլար (+3% տարվա ընթացքում)։ Google ապրանքանիշը թանկացել է 6%–ով` մինչև 141,7 մլրդ դոլար։ Microsoft–ը ևս թանկացել է` նախորդ տարվա համեմատ (գրեթե 80 մլրդ դոլար, 10%–ի աճ)։
Միաժամանակ Apple–ն ու Google–ը պահպանում են առաջատարի դիրքը հինգերորդ տարին անընդմեջ։ Իսկ Microsoft–ը երրորդ տեղում փոխարինել է Coca-Cola–ին։
Վարկանիշի առաջին տասնյակում են ներառվել նաև Coca-Cola–ն (69,7 մլրդ դոլար), Amazon–ը (64,7 մլրդ դոլար), Samsung–ը (56,2 մլրդ դոլար), Toyota–ն (50,3 մլրդ դոլար), Facebook–ը (48,2 մլրդ դոլար), Mercedes–ը (47,8 մլրդ դոլար) և IBM–ը (46,8 մլրդ դոլար)։–0–