Առաջիկայում կանխատեսվում է գերլուսին. բժիշկը պատմել է, թե ինչպես է այդ երևույթն ազդելու մարդկանց ինքնազգացողության վրա

02.12.2017, 14:17
Գերլուսինը կարող է ազդել տպավորիչ մարդկանց հոգեզգացմունքային վիճակի վրա։
Առաջիկայում կանխատեսվում է գերլուսին. բժիշկը պատմել է, թե ինչպես է այդ երևույթն ազդելու մարդկանց ինքնազգացողության վրա
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Դեկտեմբերի 3-ի լույս 4–ի գիշերը լուսինն առավելագույնս մոտ կլինի Երկիր մոլորակին և 14 տոկոսով ավելի մեծ ու 30 տոկոսով ավելի վառ կլինի, հայտնում է life.ru–ն։

Գերլուսինը կարող է ազդել տպավորիչ մարդկանց հոգեզգացմունքային վիճակի վրա։ Այդ մասին, ինչպես նշվում է հոդվածում, ասել է Մոսկվայի կանխարգելիչ բժշկության գլխավոր մասնագետ Նանա Պողոսովան։

«Գերլուսինն անորմալ երևույթ չէ, այն կանոնավոր կերպով կրկնվող երևույթ է։ Այն չպետք է հանգեցնի աղետների», – նշել է Պողոսովան։

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք ուշադիր հետևում են կանխատեսումներին և բնության երևույթներին, նրանք ենթարկվում են ներքին ներշնչման։ Ինչպես նշել է բժիշկը, էմոցիոնալ ֆոնի փոփոխությունը գերլուսնի տեղեկատվության, այլ ոչ թե հենց երևույթի նկատմամբ արձագանքն է։–0–