Ամերիկյան հեռուստաալիքի անակնկալ հյուրը խափանել է եթերը (ՎԻԴԵՈ)

30.09.2018, 16:55
Ամերիկյան հեռուստաալիքի անակնկալ հյուրը խափանել է եթերը:
Ամերիկյան հեռուստաալիքի անակնկալ հյուրը խափանել է եթերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. E! News ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավար Ջուլիանա Ռանչիչի որդին` Դյուկը, հաղորդման ժամանակ վազել է նկարահանումների տաղավար ու խափանել եթերը: Ինչպես գրում է Lenta.ru-ն, հաղորդման այդ դրվագներն Instagram-ի իր էջում հրապարակել է Ռանչիչի գործընկեր Ջեյսոն Քենեդին:

Ռանչիչն ու Քենեդին լուրեր էին վարում, երբ երեխան հայտնվել է կադրում: Նա տարված է եղել խաղ ու պարով և ուշադրություն չի դարձրել տեսախցկներին: Առաջինը տղային նկատել է Քենեդին ու սկսել է ծիծաղել։

Ռանչիչն անակնկալի է եկել տղային տաղավարում տեսնելիս: Նա փորձել է դուրս հանել երեխային տաղավարից: «Մայրիկն աշխատում է», – բացատրել է նա երեխային` նշելով, որ երեխայի` կադրում հայտնվելը նախատեսված չի եղել:

Քենեդին փորձել է շարունակել եթերը: «Ավարտեմ հաղորդումը մին դու զբաղվում ես ծնողական գործերով», - ասել է նա: Չնայած փորձերին, Ռանչիչին չի հաջողվել բռնել փախչող երեխային: Հաղորդման ավարտին Քենեդին շտապել է հասնել օգնության իր գործընկերոջը:

Հաղորդման այդ հատվածը, որը Քենեդին հրապարակել է Instagram-ում, արդեն դիտել է ավելի քան 460 հազար մարդ: Հաղորդավարը վերնագրել է այն. «Երբ չես կարողանում դայակ գտնել»:-0-