ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը սոցցանցերում մեկնաբանել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու ձախողումը ՅՈւՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնի ընտրությունների ժամանակ։
Ադրբեջանական ԶԼՄ–ները նախօրեին երեկոյան հաղորդեցին, որ Փոլադ Բյուլբյուլօղլին հանել է իր թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի ընտրություններից։ Իր հայտարարության մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։ «Հաղթանակի համար անհրաժեշտ 30 ձայների մրցակցային պայքարի ընթացքում, որին բացի Ադրբեջանից մասնակցում էին նաև այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, ընդհանուր առմամբ 8 պետություն, այդ թվում` ՄԱԿ–ի ԱԽ–ի 2 մշտական անդամ, ինձ, ցավոք, չհաջողվեց հաջողության հասնել նախընտրական արշավում և հավաքել անհրաժեշտ քանակի ձայն», – նշել է նա։ Այս կապակցությամբ նա որոշել է դուրս գալ նախընտրական պայքարից։
«Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում։ Ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել, ավելի վատ` կարելի է խայտառակվել։ Նույնն ենք ցանկանում մնացած բոլոր նախաձեռնություններին», – գրել է Բալայանը` դնելով #Азербайджан|a. #stopaliyev հեշթեգերը։
ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին եղել է ՄԱԿ–ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով (ՅՈւՆԵՍԿՕ) գլխավոր տնօրենի պաշտոնի ինը թեկնածուներից մեկը։ Սակայն հոկտեմբերի 9–ին կայացած քվեարկության ժամանակ նա հավաքել է անհրաժեշտ 30 ձայներից միայն 2–ը։–0–