ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ակնոց կրող մարդկանց հանդեպ վերաբերմունքը, որպես ավելի խելացիների, անսպասելի գտել է իր հաստատումը։
Իլինոյիսի համալսարանի բժշկության և կենսաբանության կենտրոնի ակնաբուժների խումբը հետազոտել է 15–ից 60 տարեկան 1500 մարդու, ովքեր ունեն կարճատեսության ու հեռատեսության հետ կապված խնդիրներ, գրում է
ladyzone.club–ը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ինտելեկտի գործակիցը ակնոց կրող 80 տոկոսի մոտ ավելի բարձր է, քան ակնոցներ չկրող հասակակիցների մոտ։ Խմբի ղեկավար, պրոֆեսոր Ջեյմս Ռիչարդսոնը հայտարարել է, որ այս բացահայտումն առաջին քայլն է ինտելեկտի ու ոչ բավարար տեսողության միջև կապի համալիր ու բազմակողմանի ուսումնասիրության ճանապարհին։ –0–