428.41
4.27
396.05
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Աէրոֆլոտը» խստացնում է վերահսկողությունը ձեռքի ուղեբեռի նկատմամբ

12:25
10 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Աէրոֆլոտ» ընկերությունը փետրվարի 15–ից խստացնում է վերահսկողությունը ձեռքի ուղեբեռի նկատմամբ։

««Աէրոֆլոտն» ուժեղացնում է վերահսկողությունը ձեռքի ուղեբեռի նկատմամբ «Շերեմետևո» բազային օդանավակայանում և մնացած բոլոր օդային հանգույցներում», – նշվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԲԿ–ն։

Փետրվարի 15–ից ավիաընկերության աշխատակիցներն ու գործակալները մանրամասն զննելու են ինքնաթիռի սրահ անցկացվող իրերը նախաթռիչքային ողջ ընթացակարգերի ժամանակ։

Հաշվառման ժամանակ ուղևորը պետք է ներկայացնի ձեռքի ողջ ուղեբեռը, ինչպես նաև առանց լրացուցիչ վճարի անցկացվող ուղեբեռը, որոնց ցանկը հրապարակված է «Աէրոֆլոտի» կայքում։

Ուղեբեռը լրացուցիչ կստուգվի նստեցման ժամանակ։ Ավիաընկերության աշխատակիցները ստուգելու են ձեռքի ուղեբեռը, որպեսզի այն համապատասխանի տոմսի սակագնով սահմանված չափսերի և քաշի նորմերին։

Եթե ձեռքի ուղեբեռը չհամատասխանի պահանջված պարամետրերին, ուղևորին կխնդրեն ձևակերպել այն որպես հաշվառվող ուղեբեռ։ Եթե դրանից հետո հաշվառվող ուղեբեռի անվճար նորմը գերազանցի, ապա ուղևորը ստիպված կլինի վճարել ավել քաշի համար։ Եթե ուղևորը հրաժարվի վճարել ուղեբեռի տեղափոխման համար, «Աէրոֆլոտն» իրավունք է վերապահում հրաժարվել տեղափոխել ուղևորին։

Ավիափոխադրողը նշում է, որ ձեռքի ուղեբեռի նկատմամբ հատուկ վերահսկողության պատճառը ուղևորների` հաճախակի դարձած բողոքներն են։ Նրանք, մասնավորապես, բողոքում են ինքնաթիռի սրահների դարակներում ոչ բավարար տեղի կապակցությամբ։

«Աէրոֆլոտ» թույլ է տալիս իր ուղևորներին ինքնաթիռի սրահ անցկացնել 10 կգ ձեռքի ուղեբեռ «էկոնոմ» և «կոմֆորտ» դասի ու 15 կգ բիզնես դասի ուղևորների համար։ Միաժամանակ, ձեռքի ուղեբեռի չափսերը չպետք է գերազանցեն 115 սմ–ն` երեք չափսերի դեպքում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել