Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով

18.08.2019, 16:04
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աբովյանի ծննդատունը ձեռք է բերել 2019 թվականի գերժամանակակից HS40 SAMSUNG MEDISON ֆիրմայի հետազոտման ապարատ՝ SONY տեսատպիչով: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հղում անելով Կոտայքի մարզպետարանին:

Աբովյանի ծննդատնից հայտնում են, որ նշված սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում: Այն հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ:

Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով, նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար: