433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ծնված հնգյակի 24-ամյա հայրը նշել է, որ շոկի մեջ է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

12:26
03 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան «Էրեբունի» ԲԿ–ում հնգյակ է լույս աշխարհ եկել։

Ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո, լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և 1 տղա։ Փոքրիկներին անվանակոչել են Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա։

Шамшян, новорожденный

Ինչպես shamshyan.com կայքին հայտնել է բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել:

Шамшян, новорожденный

Քուշկյանը նշել է, որ երեխաներն ու մայրը գտնվում են բժիշկների հսկողության տակ և թե՛ իր, թե՛ հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի կողմից շնորհավորել է ընտանիքի անդամներին։

Шамшян, новорожденный

Կայքի հաղորդմամբ, երեխաների հայրը՝ 24-ամյա Վարդանը, ասել է, որ շոկի մեջ են:

«Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են», - ասել է Վարդանը։

Шамшян, новорожденный

Կայքի հաղորդմամբ, 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանն էլ նշել է, որ 1980 թվականից սկսած՝ իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում առաջին դեպքն է, որ հնգյակ է լույս աշխարհ եկել։

Шамшян, новорожденный

«Սա բացառիկ դեպք է։ Ունեցել ենք երկվորյակներ, եռյակներ, անցյալ տարի նաև քառյակ է ծնվել, բայց հնգյակի ծնվելու դեպքն առաջինն է», - ասել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով