524.89
7.4
476.57
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ապամոնտաժվել է մալուխների մի մասը

21:00
26 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Կամո Արեյանը մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել Երևանում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

вице-мэр, Камо Ареян, телекоммуникационные кабели

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել, որի ընթացքում ուսումնասիրվել են Երևանի արտաքին լուսավորության և էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների համապատասխանությունը անվտանգության և տեխնիկական պայմանների պահանջներին:

вице-мэр, Камо Ареян, телекоммуникационные кабели

«Արձանագրելով ծառայություն մատուցող օպերատորների անփույթ և ոչ հետևողական աշխատանքի հետևանքով առաջացած բազմաթիվ թերությունները՝ քաղաքապետի առաջին տեղակալի հանձնարարությամբ մալուխների մի մասը տեղում ապամոնտաժվել են», – հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

вице-мэр, Камо Ареян, телекоммуникационные кабели

«Եթե Երևանի քաղաքապետարանը, հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող հենասյուների վրա մալուխներ տեղակայել, դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա, այնպես էլ պետք է տնօրինի այդ հենասյուները՝ բացահայտ տհաճ և անընդունելի, թափթփված տեսարան ստեղծելով: Տեխնիկական հստակ պահանջներ կան դրված, որոնք օպերատորները պարտավոր են պահպանել: Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք կամ զլացել կամ էլ ուղղակի անտեսել են հստակ պահանջները, ինչը, բնականաբար, անհետևանք չի կարող մնալ: Հաշվի առնելով նաև մեր համաքաղաքացիների շահերը՝ ովքեր, բնականաբար, չպետք է տուժեն օպերատորների թույլ տված ակնհայտ անբարեխղճության համար, մենք այսօր ձեռնպահ մնացինք այս բոլոր մալուխներն ապամոնտաժելուց՝ պայմանով, որ առավելագույն կարճ ժամկետում կարգի բերեն ամեն ինչ, այլապես կարժանանան ապամոնտաժվածների բախտին», - ընդգծել է Կամո Արեյանը:

вице-мэр, Камо Ареян, телекоммуникационные кабели

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի հենասյուների վրա տեղակայված իրենց մալուխները կբերեն պատշաճ տեսքի և կհամապատասխանեցվեն անվտանգության ու տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին: –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են:
19:47
12 Հոկտեմբերի 2019
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
Ներկայացնում ենք արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում։