633.3
7.2
519.57
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք (ՎԻԴԵՈ)

16:41
28 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք:

Ինչպես հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողության արդյունքում հրապարակված տեսնյութը (դիտել ստորև) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

«Ժամկետանց մթերքի մեջ են` թխվածքաբլիթ «Աստղաբույլ»՝ 650գր, եփած խոզապուխտ «Գանձասար»՝ 1կգ, սիրողական եփած երշիկ «Աթենք»՝ 200գր, եփած երշիկ մորտադելա «Աթենք»՝ 770գր, նրբերշիկ «Գանձասար»՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո «Բիելլա»՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ «Ցարսկի Պրոդուկտ»՝ 7 տուփ, եփած երշիկ  սիրողական «Աթենք»՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական «Ցարսկի Պրոդուկտ»՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի «Կուբանսկայա Մատուշկա»՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ «Լոռ»՝ 2 տուփ, կոնֆետ «Ռաֆաելլո»՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ «Գալինա Բլանկա»՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու «Ֆեռռերո Ռոշեր»՝ 1 տուփ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ թերի մակնշմամբ մթերքի մեջ են` պանիր լոռի 2,5 կգ, «Աֆտաբ» հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ:

Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, և հորդորում ահազանգել իրացման և հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության և այլ, խախտումներ նկատելու դեպքում:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:34
08 Հունիսի 2021
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություն, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
13:46
07 Հունիսի 2021
Քիմ Քարդաշյանն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
19:40
06 Հունիսի 2021
«Պարզապես բոմբ է».Օլգա Բուզովան Գոհար Ավետիսյանի կողմից արված make up–ով մասնակցել է «Муз-ТВ»–ի մրցանակաբաշխությանը (ՎԻԴԵՈ)
«Պարզապես բոմբ է».Օլգա Բուզովան Գոհար Ավետիսյանի կողմից արված make up–ով մասնակցել է «Муз-ТВ»–ի մրցանակաբաշխությանը.ՎԻԴԵՈ
14:57
05 Հունիսի 2021
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
13:37
05 Հունիսի 2021
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Բժիշկները նշել են առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
18:35
03 Հունիսի 2021
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
21:37
02 Հունիսի 2021
Այսօրվանից վերսկսվել են Աթենք- Երևան- Աթենք չվերթերը
Այսօրվանից վերսկսվել են Աթենք- Երևան- Աթենք չվերթերը
20:15
02 Հունիսի 2021
Հայտնի է սովորությունը, որը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
Գիտնականները նշել են այն սովորությունը, որը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը
19:27
01 Հունիսի 2021
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
17:37
01 Հունիսի 2021
Երեք ըմպելիք, որոնք «այրում են» մարմնի ճարպը
Ներկայացնում ենք Երեք ըմպելիք, որոնք «այրում են» մարմնի ճարպը
16:37
31 Մայիսի 2021
Կրեմլի նախկին խոհարարը բացահայտել է, թե ինչ են սիրում ուտել Պուտինն ու Մեդվեդևը
Կրեմլի նախկին խոհարարը բացահայտել է, թե ինչ են սիրում ուտել Պուտինն ու Մեդվեդևը
23:15
21 Մայիսի 2021
5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
Ներկայացնում ենք ընթրիքի 5 բաղադրատոմս որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար