Երևանի առանցքային պողոտաներից մեկում կփոփոխվի երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում: Այդ մասոին հայտնում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը:
«Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ ժամը 07:00-ից մինչև 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթևեկելի մասում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից:
Միաժամանակ՝ Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:-0-