ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները դաժանորեն ծեծել են հայ, քուրդ և եզդի ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ANCA)։
«Տեսանյութում երևում է, թե ինչպես են էրդողանամետ ուժերը ճեղքում ոստիկանական պատնեշն ու Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց դաժանորեն ծեծում քուրդ, հայ և եզդի մարդու իրավունքների պաշտպաններին», – նշվում է տեսանյութի գրառման մեջ։
ANCA–ի Facebook–յան էջում հրապարակվել են ցուցարարների վրա հարձակման մի քանի տեսանյութեր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում