ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի Արմենիա/.Վրաստանում ՀՀ դեսպանատունը հիշեցնում է վարորդներին երկիր մուտք գործելու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
«Եթե դուք պատրաստվում եք այցելել Վրաստան մեքենայով, որը գրանցված չէ ձեր անունով, խնդրում ենք ունենալ ձեզ մոտ լիազորագիր մեքենայի սեփականատիրոջ անունով` վրացերեն կամ անգլերեն լեզուներով», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կից Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է այն իրերի ցանկը, որոնք արգելվում է անցկացնել Վրաստանի հետ սահմաով։–0–