+6
Եղանակը Երևանում
Հայ

Վարդան սենսացիոն խոստովանություն է արել իր անձնական կյանքի մասին

19:00
02 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Pole-dance-ի աշխարհի չեմպիոն, հանրաճանաչ երգչուհի, դերասանուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկրպագուների սպասումների ֆոնին, որ նա վերջապես կհայտարարի իր ամուսնության մասին, սենսիացիոն հայտարարություն է արել` նշելով, որ արդեն ամուսնացած է եղել:

Դերասանուհին այդ մասին պատմել է Աննա Սեդոկովայի «Տիեզերք» երգի ռեժիսորական աշխատանքում, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դարյա Մովչանյուկը:

Հանրաճանաչ պարուհին և երգչուհին, խենթի պես սիրահարված լինելով, ուրախությամբ ասել է «այո» իր ընտրյալին: Նա գաղտնի է պահել իր ամուսնությունը, քանի որ անհանգստանում էր, որ մարդիկ կարող են «աչքով տալ» իր կանացի երջանկությունը: Իսկ երբ հեքիաթը դառը ավարտ է ունեցել, Վարդան այլևս չի ցանկացել պատմել անհաջող փորձի մասին:

Վարդանուշը պատմել է, թե որքան է տառապել՝ չզգալով ամուսնու աջակցությունը: Նա հավանություն չէր տալիս զարգանալու իր ձգտումներին, – «Ես ստիպված էի շատ ուժ ծախսել ապացուցելու համար, թե ինչի եմ ընդունակ: Ես տքնաջան աշխատում էի՝ երազելով արժանանալ նրա հավանությանը: Բայց այդպես էլ չարժանացա` ի պատասխան ստանալով միայն քննադատություն»:

Հերթական վեճից հետո Վարդան վերադարձել է տուն և չի կարողացել բացել տան դռները: Պարզվել է, որ ամուսինը փոխել է փականները: Շնորհանդեսի ժամանակ դերասանուհին պատմել է, թե ինչ է զգացել այդ պահին. «Դռնից այն կողմ մի ամբողջ կյանք էր մնացել` մեքենայի բանալիները, բեմական հագուստը, ստեղծագործելու համար նախատեսված փաստաթղթերը, անձնական իրերը, բոլոր խնայողությունները...Այդ արարքով նա ցանկանում էր ցույց տալ, թե ինչքան վատ կլինի առանց նրա: Սակայն, հավանաբար, նա ինձ ընդհանրապես չէր ճանաչում: Այդ պահին ես վերջնականապես հասկացա, որ պետք է ամուսնալուծվեմ»:

Հարաբերությունների ավարտը համընկավ քննությունների և դիպլոմային աշխատանքի պաշտպանության հետ համալսարանում, որտեղ Վարդան երկրորդ բարձրագույն կրթությունն էր ստանում: Թողնելով ողջ կյանքը փակ դռների հետևում ՝ դերասանուհին ստիպված եղավ մի շարք դժվարությունների միջով անցնել, որոնք, սակայն, չխանգարեցին նրան «գերազանց» պաշտպանել դիպլոմային աշխատանքը: «Այժմ ես միայն ցավում եմ, որ դիպլոմ ստացել եմ նրա ազգանունով», - հեգնանքով նշել է Վարդան։

 «Դուք սխալվում եք, եթե ձեզ թվում է, որ դա լավագույնն է, ինչ կարող է ձեզ հետ պատահել: Դուք ավելիին եք արժանի: Ամուսնալուծությունից հետո նյութական առումով ես ոչինչ չունեի, սակայն ամուսնության ընթացքում, չնայած ամուսնուս արգելքներին, զբաղվում էի ինքնակրթությամբ և զարգացմամբ... Ձեռք բերեցի գիտելիքներ, փորձ և աշխատասիություն, որը ոչ ոք չի կարող խլել: Ամուսնալուծությունից հետո մի որոշ ժամանակ ցանկանում էի պայքարել այն ամենի համար, ինչ իմն էր՝ ըստ օրենքի, սակայն հետո որոշեցի իմ էներգիան ուղղել երազանքների իրականացմանը: Ես տեղափոխվեցի նոր երկիր, նոր քաղաք և կյանքը սկսեցի զրոյից: Շնորհակալ եմ իմ ընկերներին և ընկերուհիներին` աջակցության և իմ տաղանդին և ինձ հավատալու համար: Այսօր ես շատ բանով կարող եմ հպարտանալ՝ VARDA™ հաջող բրենդը, VARDA Ladies Club կանանց ակումբը, սեփական ամսագիրը: Ես կառուցում եմ իմ բիզնեսը, զբաղվում եմ սիրելի գործով և անչափ երջանիկ եմ: Չեմ ասում, որ ամուսանլուծությունը լավ է, ուղղակի հիշեցնում եմ, որ այն երջանկության հոմանիշը չէ», - նշել է պարուհին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել