ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքում 5կգ 230 գ քաշով տղա է ծնվել։
Տավուշի մարզպետարանի կայքի հաղորդմամբ, հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել։
Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանի խոսքով` արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է:
Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Ե՛վ նորածինը, և՛ նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում