ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տալլինը տոնում է Երևանի 2800–ամյակը` հայոց եռագույնի գույներով լուսավորելով գլխավոր՝ Ազատության հրապարակի լուսասյուները։ Այս մասին Facebook–յան իր էջում Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Էստոնիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Միխաել Կոլվարտը շնորհավորել է հայ ժողովրդին «այս կարևոր հանգրվանին հասնելու համար... մեզ համար պատիվ է միանալ աշխարհի այլ քաղաքներին, որոնք ձեր երկրի հետ միասին են նշում այս տոնը»», – գրել է Մկրտչյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Տալլինի քաղաքային խորհրդի նախագահին, ինչպես նաև քաղաքապետ Տաավի Աասին և հավելել, որ աշխարհի ցանկացած քաղաքի համար պատիվ կլիներ նման ղեկավարներ ունենալը։
«Էրեբունի–Երևան 2800» տոնակատարության անցկացման ժամկետները տեղափոխվել են հոկտեմբերի 20–21–ը։ Ավելի վաղ Երևանի օրը նախատեսվում էր տոնել սեպտեմբերի 29–30–ը։
Երևանը Հայաստանի մայրաքաղաք է հռչակվել 1918 թ.–ի մայիսի 28–ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի 1968 թ.–ից։–0–